Ներքին Միտք 6 ամիս առաջ - 21:56 07-11-2025

Պետք է լրագրողները Փաշինյանին հարցնեին՝ կարո՞ղ է որոշել եք մինչև 26 թ․ ամառ բոլոր հայերին «էքսկուրսիա» տանել բերդերով

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանն օրերս «ամոթանք» էր տալիս լրագրողներին, թե՝ ինչո՞ւ չեք կաթողիկոսի կուսակրոնության, զավակ ունենալու մասին հարցեր ուղղում Վեհափառին, այդ հարցերն ո՞վ պետք է տա, եթե ոչ դուք։ Թողնենք, որ եթե խմբագիր ու լրագրող եղած ժամանակ մեկն իրեն նման բան ասեր՝ ի՜նչ լրբություն կկապեր․․․ այնպես, որ ասողը մի 10 անգամ կփոշմաներ։ Բայց դե այսօրվա լրագրողներն իր չափ լաչառ չեն ու իր նման «աբառոտկա ֆռռալ» չգիտեն՝ նրանք համեստորեն լսում էին, չէին արձագանքում։ Թեեւ արժեր, որ արձագանքեին։

Օրինակ, ասեին, որ այդ հարցերը որոշ հիվանդ գլուխներում են ծագել եւ ո՛չ մեզ, ո՛չ մեր հանրությանն այսօր չեն հետաքրքրում, դա կեղծ օրակարգ է՝ ձեր կողմից առաջ քաշված, որը ոչ մի կապ չունի մեր երկրի, երկրի խնդիրների ու այս իրականության հետ, իսկ մենք՝ լրագրողներս հանրային հետաքրքրություններով ենք առաջնորդվում, ոչ թե անհատ անձանց կասկածելի թելադրանքներով։

Պետք է ասեին՝ հասկանալի է, որ դուք ամեն ինչ անում եք, որ հանրությունը չլսի Ալիեւի բարբաջանքները, չհարցնի՝ իսկ ի՞նչ եղան սահմանազատման, մեր 200 քառակուսի կիլոմետր տարածքը թշնամու զորքից ազատելու հարցերը, ի՞նչ եղավ նախաստորագրված, բայց այդպես էլ չստորագրված խաղաղության պայմանագիրը։ Իսկ ո՞վ ձեզ իրավունք տվեց փակել Արցախի հարցը, լուծարել Մինսկի խումբը, միջազգային ատյաններից հետ կանչել հայցերը։

Ինչո՞ւ չեք զբաղվում գերիների խնդրով։ Ո՞ր իրավունքով եք Հայաստանը դարձրել քաղաքական հետապնդումների թատերաբեմ, ինչո՞ւ եք կալանավորում ընտրված համայնքապետերին, խլում Կարապետյանների սեփականությունը, բանտում պահում արքեպիսկոպոսներին․․․Վերջապես՝ ի՞նչ եք ուզում եկեղեցուց, ինչքա՞ն է շարունակվելու այս ամոթալի արշավը, ձեզ ի՞նչ, թե ով ինչով է զբաղվում, ով քանի զավակ ունի՝ դա ձեր անմիջական պարտականությունների հետ ի՞նչ կապ ունի։

Իսկ քրեաիրավական կյանքը Հայաստանում ուղղակի եռում է՝ օրական քանիսին են բռնում- կալանավորում, մեղադրանք առաջադրում, պաշտոնավարումը կասեցնում․․․ամենակարեւորը՝ բանտերում քաղհալածյալների «բալանսը» պահպանվի։ Այ այսօր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի եւ Տեր Գարեգինի կալանքը փոխեցին տնային կալանքով, փոխարենը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին ձերբակալեցին ու գեներալ Մանվելի աղջկա՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հետապնդում սկսեցին․․․

Պետք է լրագրողները հարցնեին՝ կարո՞ղ է առաջնորդվում եք՝ «ոչ մի հայ՝ առանց մեղադրանքի» սկզբունքով եւ որոշել եք մինչեւ 26 թ․ ամառ բոլոր հայերին «էքսկուրսիա» տանել բերդերով․․

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան