Ներքին 7 ամիս առաջ - 21:44 07-11-2025

Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Լի Սինվեյին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների և կանանց հիմնահարցերի, ինչպես նաև ժողովրդագրության և զբաղվածության ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքին ու արդյունքներին։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստան-Չինաստան ռազմավարական հարաբերությունների դերը՝ ընդգծելով երկու երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսության կարևորությունը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում իրականացված շինարարական աշխատանքների և սննդի ապահովման ենթակառուցվածքների արդիականացման գործում ցուցաբերած աջակցության համար։ Նա ընգծել է նաև ՉԺՀ կառավարության կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացների դերը, որոնց շնորհիվ ԱՍՀ նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերել նոր հմտություններ։

Դեսպան Լի Սինվեյը ևս շեշտել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման դերը և նշել, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է շարունակել աջակցություն տրամադրել ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման համար։ Դեսպանը նաև վստահություն է հայտնել, որ ԱՍՀՆ կողմից իրականացվող ծրագրերը կշարունակեն արձանագրել ցանկալի արդյունք և կնպաստեն քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։

Հանդիպման ավարտին դեսպան Լի Սինվեյը նախարար Թորոսյանին հրավիրել է Չինաստան՝ ոլորտային համագործակցության նոր նախաձեռնություններ քննարկելու և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները դիտարկելու նպատակով։

Ամենից շատ դիտված

19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:24 Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին
13:51 Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ
16:20 Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ փոխգործակցությունը կշարունակվի. Պանտելին
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
14:09 Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից