Ներքին Արտաքին 11 ամիս առաջ - 20:21 06-11-2025

ՀՀ և Իտալիայի զինվորական դատախազությունների միջև նախատեսվում է համագործակցության ընդլայնման հուշագիր ստորագրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետային:

Հիշեցնենք, որ այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել Համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հանդիպումն արժեքավոր հնարավորություն է ընդգծելու մինչ օրս համատեղ կատարված աշխատանքը և ընդլայնելու քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության շրջանակները:

«Շնորհակալ եմ մեր խնդրանքով իրավական օգնության շրջանակներում տրամադրված փաստաթղթերի և կատարված վարութային գործողությունների համար: Դրանք վճռորոշ նշանակություն են ունեցել մի շարք քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար: Վստահեցնում եմ, որ նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ կատարվում են իտալական կողմի իրավական օգնության պահանջները»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել

Ձեզ գուցե հետաքրքրի