Ներքին Միտք 11 ամիս առաջ - 18:48 06-11-2025

Փաշինյանի համար աղմուկն ու աժիոտաժը տարերք են. «կրքի» բացակայությունը ամենամեծ մարտահրավերն է. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանը փաստորեն դժգոհում է լրագրողների հետ «անկիրք» ճեպազրույցներից: Իհարկե նա այդ հանգամանքը ներկայացնում է որպես մամուլում շրջանառվող հնչեղ ու աղմկոտ վերնագրերի կեղծ լինելու վկայություն, սակայն նրա հոգսը թերեւս այն է, որ ճեպազրույցներն են «անկիրք»:

Ինչպես առիթ եմ ունեցել գնահատելու, Նիկոլ Փաշինյանի համար աղմուկն ու աժիոտաժը տարերք են: Երբ դրանք չկան, նա հայտնվում է որոշակի հոգեբանական անհարմարավետության շրջանակում:

Պատճառը թերեւս բավականին պարզ է: Փաշինյանն այդ պարագայում ստիպված է ուշադրություն գրավել ոչ թե էպատաժով, աղմուկ-աղաղակով, նախկինների «պորտը տեղը դնելով», այլ՝ բովանդակությամբ: Իսկ այստեղ Նիկոլ Փաշինյանի պաշարը մեծ չէ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով:

Այդպիսով, «կրքի» բացակայությունը Նիկոլ Փաշինյանի համար թերեւս ամենամեծ մարտահրավերն է: Հակառակ պարագայում նա հազիվ թե լրագրողների հետ ճեպազրույցից հետո հարկ համարեր այդ առնչությամբ արտահայտվել սոցցանցերի իր էջում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար