Երեք տարի առաջ փլուզված Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկելի 4-րդ գոտին մինչ օրս չի վերականգնվել։
Oragir.News-ի
հրապարակումից հետո սկսվել է ինտեսիվ շինարարություն ճանապարհահատվածը կառուցելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ 2022 թ․ մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը փլուզվել էր, և խճուղին դարձել էր անանցանելի։ Հունիսի 13-ին երթևեկությունը վերականգնվել էր, սակայն խճուղու փլուզված հատվածը՝ դեպի Լենինգրադյան փողոց, կազմակերպվում է երկու, իսկ հակառակ ուղղությամբ՝ երթևեկության մեկ գոտով։
Ճանապարհի այդ հատվածը փլուզվել էր հարակից հողատարածքում «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման հետևանքով։
Մանրամասները` տեսանյութում: