Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, տևական ժամանակ է՝ իշխանությունները քննարկում են Նորագյուղ թաղամասը հիմնովին քանդելու, փոխարենը նոր թաղամաս կառուցելու հարցը։
Oragir.News-ը, երբ այցելեց Նորագյուղ, պարզեց, որ թաղամասում կան ավելի օրհասական խնդիրներ, որոնցից են թափառող շները, փողոցով տարածվող կոյուղու գարշահոտը, տրանսպորտի խնդիրը, դպրոցների, մանկապարտեզների և խաղահրապարակների իսպառ բացակայությունը։
Մեր նկարահանումից և հրապարակումից օրեր անց Նորագյուղի բնակիչներից տիկին Կարինեն զանգահարեց և տեղեկացրեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը այցելել և լուծել է կոյուղաջրերի խնդիրը։

