Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 15:50 04-11-2025

Ալիևն անկեղծ է հայ ժողովրդի հետ․ նա հայտնեց իր ապագա ծրագրերը. քաղաքագետ

Չնայած Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հավաստիացումներին, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի էջը փակվել է, Ադրբեջանի նախագահը շարունակում է բացահայտ կերպով խոսել իր տարածքային հավակնությունների մասին։
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմանը հանդես է եկել ՀՀ տարածքի և պատմության վերաբերյալ կեղծ թեզերով ու տարածքային նկրտումներով՝ կոչ անելով ադրբեջանցիներին «վերադառնալ իրենց պատմական հողերը՝ ներկայիս Հայաստան», որն իրենց խոսույթում արտահայտվում է արևմտյան Ադրբեջան եզրույթով։

Ալիևը հայտարարել է, որ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

Քաղաքագետի խոսքով` Ալիևի հայտարարությունների մեջ նոր բան չկար։

«Ալիևն անկեղծ է հայ ժողովրդի հետ․ նա հայտնեց իր ապագա ծրագրերը»,- ընդգծել է Գագիկ Համբարյանը։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի