Ներքին Միտք 7 ամիս առաջ - 23:39 04-12-2025

Ըստ Կառավարության որոշման՝ մարզային բժշկական կենտրոնների օպտիմալացումը կիրականացվի միաձուլման եղանակով. «ապագա կա, կա ապագա»

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում «Մարզային առողջապահության «նոր էջը». մեկ տնօրեն, բազմաթիվ մասնաճյուղեր» վերտառությամբ հրապարակում է կատարել՝ մասնավորապես նշելով.

«Հարգելի՛ մարզային բժշկական կենտրոնների տնօրեններ,
ՀՀ Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, ըստ որի՝ մարզային բժշկական կենտրոնների օպտիմալացումը կիրականացվի միաձուլման եղանակով։

Առողջապահության նախարարության հարմարավետ կառավարման նպատակով առաջացել է անհրաժեշտություն՝ յուրաքանչյուր մարզում գործող առողջապահական ընկերությունները, բացառությամբ հոգեկան առողջության պահպանման կազմակերպությունների, վերակազմակերպելու միաձուլման միջոցով՝ արդյունքում ստեղծելով մեկ ամբողջական մարզային առողջապահական կազմակերպություն։

Նախատեսվում է միաձուլումները իրականացնել փուլային եղանակով․ առաջին տարում գործընթացը կիրականացվի 3 մարզերում (մարզերը կընտրի նախարարը), իսկ տվյալ փուլի ավարտից հետո, արդյունքների վերլուծության հիման վրա, կիրականացվի մնացած մարզերի միաձուլումը։ Չնայած գործընթացի փուլայնությանը, բոլոր մարզերի առողջապահական կազմակերպությունների միաձուլման վերաբերյալ ընդհանուր որոշումը արդեն ընդունվել է։

Միաձուլման արդյունքում ձևավորվող նոր կազմակերպությունում նախատեսվում է ունենալ գործադիր տնօրեն, որը կարող է նաև չունենալ բժշկական բարձրագույն կրթություն։ Գործադիր տնօրենը ղեկավարելու է կառավարման, կազմակերպական և վարչատնտեսական ամբողջ գործառույթը։

Մարզի բնակավայրերում գործող ներկայիս բժշկական կենտրոններում կաշխատեն գլխավոր բժիշկներ։ Նրանց աշխատանքը կկազմակերպեն ու կվերահսկեն ոչ թե գործադիր տնօրենը, այլ գործադիր տնօրենի բժշկական գծով տեղակալները։ Այսինքն՝ գործող գլխավոր բժիշկների կարգավիճակը իր էությամբ հավասարեցվում է «մասնաճյուղի վարիչի» կարգավիճակին։

Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ առողջապահական կազմակերպությունների վարչական անձնակազմի, օրինակ հաշվապահների, փոխտնօրենների և այլ աշխատակիցների մեծ մասը կորցնելու են իրենց աշխատանքը, քանի որ նոր միավորված կառույցում այդ հաստիքները կամ կրճատվելու են, կամ համատեղվելու։

Հ․Գ․ Եվ ուրեմն՝ ԱՊԱԳԱ ԿԱ, ԿԱ ԱՊԱԳԱ»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան