Մամուլ 11 ամիս առաջ - 08:30 04-11-2025

Նիստի ժամանակ «դեբոշ» են արել․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ անդամ Հայկ Սարգսյանի միջեւ երեկ «դեբոշ» է եղել՝ «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ Փակ քննարկման ժամանակ, որին մասնակցել են նաեւ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Պնախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը եւ կառավարության այլ անդամներ, կրքերը թեժացել են, երբ Հ․ Սարգսյանը դիմադրել է եւ չի կատարել Քոչարյանի պահանջը` հեռացնել իր նոութբուքը։ Քոչարյանն ասել է՝ եթե հեռախոսները հավաքում եւ տեղադրում են հատուկ չգաղտնազերծվող սարքում, ապա, նույն տրամաբանությամբ, սենյակում նոութբուք էլ չպիտի լինի, սակայն Սարգսյանը հակադրվել է, փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին, թե վարչապետի հետ հանդիպմանն էլ է իր նոութբուքով գնում: Սակայն նիստը վարողն անդրդվելի է մնացել եւ պնդել է պահանջը։ Միջամտել է Մխիթար Հայրապետյանը՝ միանալով Քոչարյանի պահանջին, ինչից հետո միայն Սարգսյանը դուրս է եկել սենյակից եւ վերադարձել առանց նոութբուքի: ՔՊ-ում ասում են, որ սույն անձանց հարաբերությունները լարված են: Հայկ Սարգսյանը կարծում է, որ Քոչարյանն է իշխող թիմին այնպես «եփել», որ մերժեն իր հեղինակած նախագիծը՝ փողով բանակից ազատվելու, ավելի ճիշտ՝ կարճ ժամկետով ծառայելու վերաբերյալ։ Պատգամավորը փորձել է վերջերս նորից այդ նախագիծը փոքր-ինչ ձեւափոխված օրակարգ բերել, սակայն ՔՊ-ում կրկին դիմադրել են: Հայկ Սարգսյանը խնդրել է Պապիկյանին, որ այն ներկայացնի Փաշինյանին, ու հիմա սպասում է պատասխանի»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան