Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 17:28 01-11-2025

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, Ներսես Մեծը թե Սահակ Պարթևը՝ խունտան դիմելու էր նույն քայլերին

Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Աղանդավորական խունտայի առջև խնդիր է դրված՝ ամեն կերպ ջարդել հայոց դիմադրողականության ոչ միայն ֆիզիկական, այլև ոգեղեն ու հոգևոր հիմքերը։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է նենգափոխել հայկական ինքնության բովանդակությունը՝ թուլացնելով և նախապատրաստելով այն վերջնական ձուլման օտար, եկվոր տարրերի մեջ։ Իսկ քանի որ Արևմուտքն ու Հյուսիսը Հայաստանը հանձնել են թուրք-ադրբեջանական գաղութատիրական վերահսկողությանը (ասել է թե՝ հոշոտմանը), ապա հայերին սպասվող ձուլումը կատարվելու է թուրքացման միջոցով՝ եթե, իհարկե, ուժգին դիմադրական շարժում այդպես էլ չձևավորվի։

Հարվածի տակ են բոլոր ազգային կառույցները՝ բանակը, եկեղեցին, ազգային անվտանգության և կրթության համակարգերը, հայագիտությունը և հայկական մշակույթն ընդհանրապես, ինչպես նաև ժողովրդագրությունը՝ Հայաստանում հայերի մեծամասնություն կազմելը։

Այս համատեքստում պետք է դիտել Հայոց եկեղեցու վրա խունտայի ձեռնարկած վճռական գրոհը։ Եվ ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը՝ խունտան դիմելու էր նույն քայլերին՝ որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ, որը փորձում են, նախ, պառակտել, ապա մարգինալացնել, այնուհետև՝ զրոյացնել։
Նույնն են ցանկանում անել ամբողջ հայ ժողովրդի հետ՝ պառակտել, կոտորակել, մարգինալացնել, այնուհետև վերջնականապես վերացնել՝ մասամբ ֆիզիկապես, մասամբ՝ «բռնի-կամավոր» թուրքացմամբ։

Կարճ ասած, հայ ժողովուրդն պետք է ինքն իրեն փրկի՝ դիմադրության ճանապարհով։ Այլապես նրան կշարունակեն ծվատել ու գիշատել՝ կեղծ խաղաղության քարոզների, երևանյան փառատոնների ու տոնածառային լույսերի և, բնականաբար, «քաղաքակիրթ աշխարհի» բուռն ծափահարությունների ներքո։
-------------------------------------------------
Հ. Գ. Դարձյալ արժե հիշել 5-րդ դարը և մեր ժողովրդի անվեհեր պայքարը՝ հանուն Հայաստանի, հավատքի և ազգային ինքնության՝

«Եվ ուրացությունը մեռելություն էին համարում, Աստծու համար զոհվելը՝ անանց կենդանություն, իսկ հայրենիքին իրենց ծառայությունը՝ ազատ կյանք...»»

[Եւ զուրացութիւնն մեռելութիւն վարկանէին, և զմահ վասն Աստուծոյ՝ անանց կենդանութիւն, և ծառայել յերկրի՝ ազատութիւն կենաց իւրեանց...]
Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Գլուխ Ե.

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»