Ներքին 4 տարի առաջ - 22:04 15-06-2022

Տիգրան Մեծը 30 տարի Հայաստանը պահել է պատերազմի մեջ. Հակոբ Ասլանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը ծիծաղելի է համարում իշխանությունից իրենց հեռանալու և ընդդիմության պայքարի նոր փուլի մասին խոսակցությունները։

Oragir.news-ի հետ զրույցում Ասլանյանն ասաց, որ ընդդիմության պայքար չի եղել․ «Ասֆալտի վրա աճել էին, հիմա էլ մաքրվեցին, թողեցին գնացին։ Հանկարծ չմտածեք, որ իրենք կարող են որևէ հզորության հասնել։ Ոչ թե որովհետև իրենց մենք չենք ընդունում, այլ իրենց ժողովուրդը չի ընդունում։ Այս երկրի տերը ժողովուրդն է, և նրանք այս պայքարի 2 ամսվա ընթացքում վրեժ էին լուծում այն ժողովրդից, որոնք իրենց ձայն էին տվել։ Որովհետև իրենց պայքարի ընթացքում ոչ Կառավարությունն է դադարել աշխատելուց, ոչ ԱԺ-ն, ոչ էլ մյուս ինստիտուտները։ Միայն ժողովրդի համար էր ստեղծվել դժվարություններ։ Եվ հետո, ի՞նչ պայքարի մասին է խոսքը»։

Դիտարկմանը, թե պայքարը հանուն Արցախի է, նա արձագանքեց․ «Բավական է մանիպուլացնել։ Հանուն Արցախի իրենք ոչ մի բան չեն արել, չեն էլ կարող անել ու չեն էլ արել։ Իրենք պայքարում են հանուն իրենց միլիոնների ու միլիարդների»։

Հարցին, թե նրանք ինչու են մնում իշխանության, պատասխանեց, որ ինքը, օրինակ, մնում է, որ այս երկրի ճակատագիրն ավելի լավը լինի, քան երբ ինքն ապրում էր նախորդ իշխանության ժամանակ։ «Այս իշխանության արածները տասնամյակներ հետո են երևալու»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է