Ներքին 4 տարի առաջ - 12:58 16-04-2022

Մեղավոր են Տիգրան Մեծը, Մխիթար Գոշը, Արտաշես Արքան ու արալեզները

Երեկ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը մի զավեշտալի միտք է հայտնել. նա ասել է, թե հայոց Տիգրան Մեծ արքան սկիզբ է դրել ծովից ծով Հայաստանի կործանմանը։ ՔՊ-ականը այսպես փորձել է արդարացնել իրենց իշխանության ձախողումն ու իրենց կողմից Հայաստանն ու Արցախը վերջնական կործանման տանելը։

Հակոբ Ասլանյանը, սակայն, շատ վատ ավանդույթի սկիզբ է դնում, նույն հաջողությամբ կառավարության բոլոր անդամներն ու պաշտոնյաներն էլ կարող են իրենց ձախողումները բարդել պատմական ու առասպելական կերպարների վրա։

Օրինակ՝ Անահիտ Ավանեսյանը շատ հանգիստ կարող է ասել, որ արալեզները սկիզբ դրեցին Հայաստանում բժշկության կործանմանը, իսկ Մխիթար Հերացին հանցավոր անգործություն է դրսևորել ու ոչինչ չի արել։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով, որ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» ճանաչվի հակասահմանադրական։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը կհանձնարարի նյութեր նախապատրաստել և քրեական գործ հարուցել Արտաշես արքայի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ)։ Քրգործը կհանձնվի Քննչական կոմիտեին, որտեղ և Արտաշես արքային մեղադրանք կառաջադրվի այն բանի համար, որ նա «Հեծավ ի սեաւն գեղեցիկ, եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն, եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն, եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն` ընկեց ի մէջք օրիորդին ալանաց, եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին»։ Վարույթն իրականացնող մարմինը կալանքի միջնորդությամբ կդիմի դատարան, գործը կմակագրվի Մնացական Մարտիրոսյանին, որը և կբավարարի միջնորդությունը, Արտաշես արքան 2 ամսով կկալանավորվի։

Նույն ժամանակահատվածում «ապօրինի գույքի բռնագանձման» օրենքով Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործեր կհարուցի Գնունիների, Դիմաքսյանների, Խորխոռունիների, Մանդակունիների նախարարական տների դեմ, կբռնագանձեն նրանց տները և կվաճառեն Կոտայքի իշխան Նարեկ Նալբանդին։

Հաջորդ օրը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ելույթ կունենա ՔՊ-ական պատգամավոր Ցռան Վերգոն։ Նա կհայտարարի․ «Տարիներ առաջ Մեծ Մհերի կողմից առաջ քաշվեց այն գաղափարը, թե Սասունը Մսրին հարկատու չէ։ Տարիներ են անցել, և ես կարող եմ ասել, որ դա ճիշտ չի եղել»։ Այնուհետև սասունցիներին կհամոզեն, որ Մսրա Մելիքը կիրթ և կառուցողական է, և նրա տիրապետության ներքո Սասունը ապագա ունի։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է