Ուղիղ եթեր
Մամուլ 7 ամիս առաջ - 07:25 28-10-2025

Ինչ է հայտարարագրել ոչ աշխատանքային ժամին հոգեւորականներին ծանուցագրեր ուղարկած ավագ քննիչ Սարգսյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին, օրվա տարբեր ժամերին, այդ թվում՝ ուշ երեկոյան եւ կեսգիշերին, Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանը ծանուցագրեր է ուղարկել մի շարք հոգեւորականների։ Հետաքրքիր կլիներ իմանալ` աշխատանքային իր երկարամյա պրակտիկայի ընթացքում քանի՞ անգամ է Սարգսյանը ուշ գիշերով ծանուցագիր ուղարկել քաղաքացիներին։

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի հոգեւորականները ՔԿ ներկայանալու առնչությամբ հայտարարություն էին տարածել.
«Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ. հոկտեմբերի 26-ի առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու եւ այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգեւոր պարտականությունները եւ կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության», – ասված էր հայտարարության մեջ։

Իսկ ո՞վ է այն քննիչը, որը նման հրատապությամբ փորձել է հարցաքննել հոգեւորականներին:

Նազելի Սարգսյանը եղել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը, ապա նույն բաժնում՝ ավագ քննիչ։
2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Նազելի Սարգսյանը անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 հազար 867 դրամ։
Կանխիկ դրամական միջոցը կազմել է 1 մլն 630 հազար դրամ։
Ավագ քննիչի աշխատանքի վարձատրությունը կազմել է 9 մլն 826 հազար դրամ։
Սարգսյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 953 հազար դրամ»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան