Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:00 26-10-2025

Ոնց կարելի ա ՔՊ-ին համակրել․ միանշանակ հոգևորականությանն եմ համակրում․ հարցում

Տևական ժամանակ է՝ իշխանությունը թիրախավորում է եկեղեցին և հոգևորականներին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արշավ է իրականացվում եկեղեցու և հոգևորականների դեմ։ Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի է սրում առանց այդ էլ արդեն իսկ լարված եկեղեցի-պետություն հարաբերությունները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ում եք համակրում՝ ՔՊ-ի՞ն, թե՞ հոգևորականությանը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ միանշանակ համակրում և աջակցում է հոգևորականությանը, որոշներն էլ ասացին, որ ոչ մեկին չեն համակրում։

«Հոգևորականությանը, ոնց կարելի ա ՔՊ-ին համակրել »,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ «Միանշանակ հոգևորականությանը։ Ժամանակին, որ պետություն չենք ունեցել, ամենակայուն ու հիմնավոր սյունը եղել ա ՀԱԵ-ն, ի դեմս հոգևոր դասի, ուստի անքննելի ա էդ հարցը»,- նշեց նա։

Քաղաքացինեից մեկի կարծիքով էլ՝ «ՔՊ- ո՞վ ա։ Փաշինյանի՞, վայ․․․ տենց մարդը ավելի լավ ա չծնվեր, քան որ ծնվել ա։ Իրան վաճառել ա, հայրենիքն էլ հետը, եթե իրա հայրենիքն ա իհարկե։ Տենց մարդկանց էրեխեքը 4 սերունդ անիծված են լինելու»,- ասաց նա։

«Ոչ նրան, ոչ նրան։ Ոչ էն ա բանի պետք, ոչ էն»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է