Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 12:00 24-08-2025

Ոնց կարելի է Սրբազանին ձերբակալել․ սխալ որոշում է․ հարցում

Երևանի քրեական դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա թիմակիցների դատավարության ընթացքում երկարացրեց նրանց կալանքի ժամկետը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար, մեղքը չեն ընդունում։

Բագրատ Սրբազանի և նրա հետ մեղադրվող անձանց դեմ հարուցված քրեական գործը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ Դատական նիստերի ընթացքում պաշտպանական կողմի միջնորդությունները մերժվել են, և դատարանը որոշել է երկարաձգել 16 անձանց կալանավորումը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բագրատ Սրբազանն ու իր հետ մեղադրվող 15 անձինք կմնան կալանքի տակ։ Ըստ Ձեզ՝ սա արդա՞ր որոշում է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ նրանք չպետք է կալանքի տակ գտնվեին, քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Սրբազանին պետք է աքսորեն։

«Ոչ մի բանն էլ արդար չի»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ ասաց, որ սա անթույլատրելի քայլ է։ «Ինչ կարող եմ ասել, ասելու բան էլ չկա, ոնց կարելի է Հայաստանի սրբազանին ձերբակալել»,- նշեց նա։

«Սխալ որոշում ա, որ մնում են կալանքի տակ։ Ես կողմ եմ հանելու համար»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան