Ներքին 11 ամիս առաջ - 13:01 25-10-2025

Փաշինյանին ամենայն եռանդով կկալանավորեի, եթե Վանեցյանն ինձ տար հիմքեր. Արթուր Դավթյան. 24news

Ես շատ զարմացել եմ Արթուր Վանեցյանի այդպիսի մեկնաբանության վրա, այսինքն ի՞նչ է ասել նա, որ ունեցել է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հանցագործություն է կատարել, ձերբակալման հիմք է ունեցել և չի ձերբակալել, քանի որ վախենո՞ւմ էր Արթուր Դավթյանից։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ ինքը կարող էր քրեական գործ հարուցել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, սակայն չի արել, քանի որ դրանից անմիջապես հետո Արթուր Դավթյանը Փաշինյանին ազատ կարձակեր, և մեկ այլ ստորագրությամբ պետական հեղաշրջման գործով Վանեցյանին կտաներ կալանավորման։

«Եթե Արթուր Վանեցյանն ուներ Նիկոլ Փաշինյանի կողմից հանցագործության կատարման մասին փաստ, ապա այդ փաստը պետք է արտահայտված լիներ որևէ քրեական վարույթի ձևով, վստահաբար ձեզ ասում եմ՝ այդպիսի վարույթ չի եղել, այլ եղանակ, որին կարող էր տիրապետել Վանեցյանը, օպերատիվ ծառայությունների ձեռք բերած տեղեկություններին էին, որոնք հասանելի չէին դատախազին, և Վանեցյանն ինձ ոչ մի տեղեկություն չի տվել»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան