Ներքին 4 տարի առաջ - 11:26 10-05-2022

Արթուր Վանեցյանն անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ժամը 12:00-ին հավաքվում ենք Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ (Աջափնյակ վարչական շրջան, 15-րդ թաղամաս), որտեղից էլ սկսելու ենք իրականացնել մեր անհնազանդության երթը: Սպասելու եմ բոլորիդ։ Երթի ուղին հետևյալն է՝ Գ. Չաուշի արձան- Բաշինջաղյան- Աբելյան- Շինարարներ- Արզումանյան- Հալաբյան- Կիևյան-Բաղրամյան-Ֆրանսիայի հրապարակ»,-գրել է նա։

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ժամը 12-ին չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից, և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան