Ներքին 1 տարի առաջ - 17:08 24-10-2025

Հովհաննավանքի քահանա տեր Սարգսին կիրակի օրը հրավիրել են Քննչական՝ հարցաքննության․ Արա Զոհրաբյան

Հովհաննավանքի Տեր Սարգիս քահանա Սարգսյանին կիրակի օրը՝ 26.10.2025թ. ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության: Այս մասին գրում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ոստիկանությունը այսօր ժամը 16:00-ին պարտավոր էր ներկայանալ Հովհաննավանք և կանխել ներխուժումը: Տարածքում ներկա ոստիկանները հրաժարվեցին ներխուժման կանխման գործողությունը կատարելուց, պատճառաբանելով, որ ոստիկանությունից չեն ստացել այդ դիմումը:

Այսպիսով ոստիկանությունը դրսևորում է իրավախախտ անգործություն:

Ստեփան Ասատրյանը անտեսելով Մայր Աթոռի պահանջը շարունակում էր քահանայական գործառույթ իրականացնել: Տարածքում ներկա էին բազմաթիվ ծպտյալ ոստիկաններ (քաղաքացիական հագուստով):
Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության: Դրանով պայման են ստեղծելու, որպեսզի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը: Այսպիսով քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ