Ներքին 8 ամիս առաջ - 20:37 22-10-2025

«Սպայկա»-ից բացի որ ընկերություններն են գյուղմթերք արտահանում ԵԱՏՄ երկրներ. ՊԵԿ-ի պարզաբանումը

Oragir.News-ը վերջերս անդրադարձել էր Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող «Սպայկա»-ի ավելի քան 100 բեռնատարների՝ Ռուսաստանի տարածքում շուրջ 1,5 ամիս արգելափակման խնդրին։ ՌԴ իրավապահներն իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն՝ «Սպայկա» ընկերության քրեական գործով:

Oragir.News-ը Պետական եկամուտների կոմիտեին հարցում էր ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե բացի «Սպայկա»-ից, ուրիշ ո՞ր ընկերություններն են արտահանում տեղական միրգ, բանջարեղենը, քանի որ «Սպայկա»-ի բեռնատարների արգելափակումը արտահանման խնդիրներ է ստեղծել, որից տուժելու է գյուղացին։ Նաև խնդրել էինք նշել՝ ինչ ծավալի արտահանում է տեղի ունեցել:

ՊԵԿ-ն Oragir.News-ին տեղեկացրել է, որ ըստ ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանների (ըստ ապրանքների հայտարարագրերի և տարանցման հայտարարագրերի), 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ է արտահանվել 116.3 հազ. տոննա, իսկ երրորդ երկրներ՝ 10.0 հազ. տոննա ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ ու պալարապտուղներ) և 08 (ուտելի մրգեր և ընկույզներ) խմբերին դասվող ապրանքներ։

ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում «ՍՊԱՅԿԱ» ՍՊ ընկերությունից բացի վերոնշյալ ապրանքների արտահանումներ իրականացվել են հիմնականում՝ «Գրինկո», «Ռոյալ Գլաս Գրուպ», «Գրին ֆարմեր», «Կովկաս պրոդուկտ», «Ապրիկուտ Գրուպ» և «Բիո բոնուս ագրո» ՍՊ ընկերությունների կողմից:

Տեղեկատվությունը տրամադրել է Մաքսային ռիսկերի կառավարման վիճակագրության վարչության պետ Ռաֆայել Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Oragir.News-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ևս խնդրել էր տեղեկատվություն տրամադրել այս հարցի վերաբերյալ։ Կառույցից հայտնել էին, որ այս պահին պտուղ-բանջարեղեն արտահանող մի շարք ընկերություններ կան, բայց անուններ չէին նշել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից