Ներքին 9 ամիս առաջ - 10:35 21-10-2025

Մահացել է Գեղամասարի ղեկավար Արմեն Ավետյանը

Մահացել է Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մակիչի Ավետյանը: Նա 30 տարեկան էր։ Այս մասին հայտնում են Վարդենիսի համայնքապետարանից։

«Արմեն Մակիչի Ավետյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 18-ին:

2001-2012 թվականներին հաճախել է Գեղամասարի միջնակարգ դպրոց:

2013 թվականի զորակոչվել է Հայոց բանակ: 2017-2019 թվականներին աշխատել է Գեղամասարի համայնքապետարանում, որպես առաջին կարգի մասնագետ(օպերատոր):

2019-2022 թվականներին նշանակվել է Գեղամասար համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար։

2022-2025 թվականներին՝ Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար:

Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա:

Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ մեր սիրելի գործընկերոջ և ընկերոջ կորստի կապակցությամբ։

Թո՛ղ հոգիդ լույսերի մեջ սավառնի, մեր լա՛վ ընկեր…

Տեղեկացնում ենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, իսկ հուղարկավորությունը` հոկտեմբերի 22-ին»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան
14:29 Ջութակահար Դավիթ Պիվազյանը ամուսնության առաջարկություն է արել Անուշ Սեդրակյանին