Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:24 17-10-2025

Ես չեմ աշխատում ոչ մի կուսակցության հետ, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում. Տարոն Աճեմօղլու

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնական, տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, պոլսահայ, Տարոն Աճեմօղլուն անդրադարձել է «Մեր ձևով» շարժման մեջ իր ներգրավվածության մասին ենթադրություններին։

Միջանկյալ նշենք, որ «Մեր ձևով» շարժման վերջերս կայացած հանդիպման ժամանակ տարածվել էր Աճեմօղլուի տեսաուղերձը, որտեղ նշվում էր, որ տնտեսագետը կլինի այդ շարժման խորհրդատուներից մեկը։

Տնտեսագետը վերոնշյալի վերաբերյալ մասնավորապես նշել է. «Ես չեմ աշխատում ոչ մի կուսակցության հետ,ո ՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում։ Համաժողովի համար ուղերձ ուղարկել եմ, բայց որևէ կապ չունեմ կուսակցության հետ։

Անդրադառնալով Հայաստանի զարգացմանը՝ նա նշել է, որ արհեստական ​​բանականությունը և դրա ստեղծած հնարավորությունները կարևոր են Հայաստանի զարգացման համար։ Նաև կարևորել է ներառական և հաշվետու ինստիտուտների կառուցումը:

Աղբյուրը՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ