Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 17:12 15-10-2025

Ֆինանսների նախարարը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՀ-ի և ՀԲ-ի կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհուրդների` Վաշինգտոնում մեկնարկած տարեկան հանդիպումներին:

Մի շարք երկկողմ հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն արդյունավետ և կառուցողական երկխոսություններ են վարել ԱՄՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելով, մասնավորապես, Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակին, հարկաբյուջետային քաղաքականությանը ու ոլորտում արձանագրված վերջին զարգացումներին և կանխատեսումներին առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող նոր Պահուստային ծրագրի (Stand-by Arrangement) շրջանակում նախանշված տնտեսական ցուցանիշներին, ինչպես նաև համագործակցության առաջնահերթ ուղղություններին:Կարևորվել է նաև խաղաղության օրակարգի ներքո իրականացվող բարեփոխումների և կայուն ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրագործման նպատակով տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ԱՄՀ-ի հետ նոր ծրագիրը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդման և բարեփոխումների շարունակականության ապահովման գործում՝ նպաստելով առավել ապահով և բարեկեցիկ ապագայի ձևավորմանը։

Հանդիպումների ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և ամրապնդելու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև ընդլայնելու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
13:29 Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը
21:40 Փամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են․ դրանք կվերսկսվեն վաղ առավոտյան

Ձեզ գուցե հետաքրքրի