Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 14-10-2025

Ռոբերտ Քոչարյանը սիմպատիչնի ա, Կալուգայի Սամոն՝ մերոնքական, իրար կօգնեն․ հարցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր, որ «Մեր ձևով» շարժման հիմնադիր Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, որ իրենք չեն համագործակցելու նախկին նախագահների թիմերի հետ:

«Գյումրիի օրինակը, երբ բոլոր ուժերը հայտարարեցին, որ ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմելու, լավ մոտեցում էր։ Ես համոզված եմ, որ այստեղ նույն մոտեցումը կարելի է կիրառել, և արդեն ըստ ձայների համամասնության, ձև չի լինելու չհամագործակցել խորհրդարանում, եթե այդ շարժումն ինչ-որ ձայներ հավաքի խորհրդարանում, որը բավարար չէ իրենց համար վարչապետի թեկնածու ունենալու»,- ասաց նա։

Նշենք, որ Նարեկ Կարապետյանը ավելի վաղ հայատարարեց, որ իրենք չեն ասել, թե չեն համգործակցի նախկին նախագահների թիմերի հետ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը կօգնի՞, թե՞ կխանգարի Սամվել Կարապետյանին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի չի օգնի Սամվել Կարապետյանին, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Երևի օգնի, բոլորն էլ Փաշինյանին դեմ»,- պատասխանեց քաղաքացիերից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բոլորը պետք է միանան ու հեռացնեն Նիկոլ Փաշինյանին։ «Իմ կարծիքով ամբողջ ընդդիմությունը պետք է միանա և միահամուռ պայքարեն սրանց դեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ քաղաքականությունը կապիկություն է։ «Ռոբերտ Քոչարյանը սիմպատիչնի ա, բայց Կալուգայի Սամոն մերոնքական ա։ Ճիշտն ասած քաղաքականությունը կապիկություն ա»,- ասաց նա։

«Կվնասի հայ ժողովրդին։ Քոչարյանն ու Սերժը պիտի վերանան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին