Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 16:00 14-10-2025

Փաշինյանն Ալիևի քիփն ա, դրա համար էլ գերիներին չի բերում. հարցում՝ Ալավերդիում

Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների ու նրանց հարազատների տառապանքները շարունակվում են: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից ու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո էլ հայ գերիների վերադարձի հարցում որևէ տեղաշարժ չկա:

Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջին 10 օրում 3 անգամ հանդիպում է ունեցել Ադրբեջանօի նախագահի հետ, այնուամենայնիվ նա այդ հանդիպումներում հայ գերիների ազատ արձակման հարցը չի բարձրացրել։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Փաշինյանը չի պահանջում, որ Ալիևը հայ գերիներին ազատ արձակի»։

Հարցվածների մեծամասնությունը պատասխանեց,որ գերիներին վերադարձնելու ուղղությամբ բավարար աշխատանքներ չեն տարվում:

«Ընտրություններից առաջ գերիներին պետքա որ բերեն»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Փաշինյանն Ալիևի հնգե՞րն ա, թե՞ ինչը, ես էլ չգիտեմ։ Քիփ են իրար հետ, ուզում ա մի երկուսին էլ տա, որ կարանա հետ գա»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Մեր գերիները շատ տանջվեցին, նրանց հարազատների մասին էլ խոսք չկա»,- ասաց մի քաղաքացի։

Հարցված ալավերդցիներից շատերի կարծիքով էլ այդ հարցին կարող է պատասխանել միայն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: «Գնացեք էդ հարցը Փաշինյանին տվեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին