Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:45 02-11-2024

Փաշինյանը գերիներին չի պահանջում, որովհետև պետք է վճարի դրա դիմաց. հարցում

Չնայած արցախյան 44-օրյա պատերազմից արդեն շուրջ 4 տարի է անցել, այնուամենայնիվ ադրբեջանական բանտերում շարունակում են հայ ռազմագերիներ գտնվել, որոնք գերեվարվել են ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ դրան հաջորդած իրադարձությունների՝ մասնավորապես ադրբեջանական ներխուժումների հետևանքով։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն մի շարք փորձագետների և վերլուծաբանների համոզմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Ադրբեջանից չի պահանջում, հայ ռազմագերիների վերադարձը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, ինչն էլ էլ ավելի է բարդացնում գերիների հայրենադարձման հնարավորությունը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչո՞ւ Փաշինյանը իշխանությունը չի պահանջում ռազմագերիների վերադարձը։

«Պահանջում են, թե ինչպես են պահանջում դա ուրիշ հարց է»,- ասաց մի տղամարդ։ «Որովհետև ինքը դրա դիմաց ինչ-որ բան պետք է վճարի, այդպես հեշտ ու հանգիստ նրանք ռազմագերիներին չեն վերադարձնի»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը