Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 20:26 13-10-2025

Խաղաղության գագաթնաժողով. Պաղեստին պետության ստեղծումն Իսրայելի համար մահացու կլինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսի նախագահի հետ համատեղ Շարմ էլ Շեյխում հրավիրել է Խաղաղության գագաթնաժողով՝ շուրջ 20 երկրների ղեկավարների մասնակցությամբ։

Միջոցառման նպատակն է ընդհանուր համաձայնությամբ ամրագրել Գազայում հաստատված խաղաղությունը։ Հոկտեմբերի 10-ին նույն Շարմ էլ Շեյխում Իսրայելն ու ՀԱՄԱՍ խմբավորումը ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադար էին հաստատել։

Գագաթնաժողովի հետևանքների և կոնֆլիկտի լուծման հնարավոր տարբերակների մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

«Գագաթնաժողովի շրջանակում միջազգային հանրություն ասվածին ներկայացվելու է Թրամփի 20 կետանոց խաղաղության ծրագիրը, որը ենթադրում է Գազայի այնպիսի վերափոխումներ, որոնք թույլ կտան, որ ՀԱՄԱՍ-ը այլևս չվերահսկի Գազան։ Դա արդեն ճանապարհ է բացում այն կազմակերպությունների համար, որոնք ահաբեկչական չեն և կարող են ղեկավարել Գազան։ Հետագայում նրանք, ամենայն հավանականությամբ, կբարձրացնեն Պաղեստին պետության ճանաչման հարցը։ Իսկ Պաղեստին պետության ճանաչումը, ի թիվս այլնի, ենթադրում է տարածքային զիջումներ և փոփոխություններ Իսրայելի կողմից, ինչը ցույց է տալիս, որ ապագայում մեզ, ամենայն հավանականությամբ, ևս մեկ խոշորածավալ պատերազմ է սպասվում։ Քանի որ, եթե Պաղեստին պետությունը ձևավորվի, իսրայելական պետության գոյատևումը մի շարք հանգամանքներից ելնելով գրեթե անհնար կդառնա»,- նշեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ