Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 13-10-2025

Սերժը հրեշտակ չի, բայց «Մարտի 1»-ի համար պատասխանատու է Քոչարյանը․ հարցում

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը իր հարցազրույցում անդրադառնալով «Մարտի 1-ի» դեպքերին նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն է Մարտի 1-ը սարքել Սերժ Սարգսյանի գլխին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք ՔՊ-ականների հետ, որ Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանն է սարքել Սերժ Սարգսյանի գլխին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Մարտի 1-ի դեպքերի համար պատասխանատու է Ռոբերտ Քոչարյանը:

«Չէ, 100%»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ անհերքելի փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանն է պատասխանատու։ «Դե դա իրանց խնդիրն է։ Ես ոչ էլ իրանց հարաբերություններն ուզում եմ իմանամ։ Կոնկրետ ես այն սերունդն եմ, որ դա տեսել եմ։ Դա անհերքելի փաստ է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչ մեկին չի հավատում։ «Ես վաղուց ոչ մեկի ասածին չեմ հավատում։ Չեմ ասում Սերժը հրեշտակ ա, էն մոխրագույն կարդինալ որ ասում են՝ ինքն ա, բայց ես կարծում եմ, որ Մարտի 1-ի պատասխանատուն Քոչարյանն ա»,- ասաց նա։

«Գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցում եմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին