Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 16:00 13-10-2025

Էսօր իմ ծնունդն ա․ եթե թոշակս հերիքեր, ես սեղանի շուրջը կլինեի․ հարցում

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2026 թվականի բյուջեով ևս մտադիր չէ թոշակներն ուղղակի բարձրացնել, չնայած այն բանին, որ կառավարության 2021-2026 թվականնների ծրարգով նման խոստում ստանձնել էր։ Փոխարենը 2026 թվականի հունվարի 1-ից թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ գործարքներից տրամադրվող հետվճարի չափը 20%, որը ներկայումս 12% է։ Հետվճարի այս ծրագրից, որն իշխանականների պնդմամբ, թոշակի բարձրացում է, բազաթիվ թոշակառուներ չեն օգտվում, քանի որ կոմունալ վճարումներն այս տարբերակով չեն կարողանում կատարել, իսկ սնունդն էլ հիմնականում կանխիկ գումարով են գնում։

Oragir.News-ը շրջել է Ստեփանավան և Տաշիր քաղաքների փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գո՞հ եք ձեր թոշակի չափից։ Որքա՞ն պետք է լինի թոշակը, որ բավականացնի Ձեզ»։

Հարցված թոշակառուների մեծ մասը պատասխանեց, որ ստացած թոշակի չափից դժգոհ է:

Նվազագույն կենսաթոշակ ստացող քաղաքացիները նշում էին,որ գումարը բավականացնում է միայն կոմունալ վճարելու և հաց գնելու համար: «Ո՛չ», «առնվազն գոնե ամենաքիչը մի 70 հազար»,- պատասխանեց մի տղամարդ։

«Փաշինյանին ասա՝ կասի։ Ես էլ կասեմ, որ ինքը լավ ուտում ա, խմում, մենք էլ ենք ուզում ուտենք-խմենք»,- ասաց մեկ այլ տղամարդ։

«Թոշակառու մարդ եմ, ստիպված տաքսի եմ քշում, որ ապրեմ։ Օրը 1000 աշխատում ենք, 5000 տալիս տուգանք»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»