Մամուլ 9 ամիս առաջ - 08:00 10-10-2025

Տնետուն ընկած զգուշացնում են` կարապետյանի հետ հանդիպման չգնաք. Հրապարակ

Իշխանությունը քաղաքական հակառակորդների դեմ պայքարի ոչ մի ձեւից չի խորշում: Ձերբակալություններ, ընդդիմախոսներին վարկաբեկող հրապարակումներ, մանր-մունր վատություններ, օրինակ` մեքենաները տուգանային հրապարակ տանել, ուղեկցողներին ասֆալտին փռել, զենք փնտրել եւ այլն: Քանի որ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը սկսել է մարզային այցելություններ կատարել, եւ նրան մարզերում բավականին լավ են ընդունում, իշխանությունը որոշել է ամեն գնով փչացնել այդ այցերը: Նախօրոք պարզում են, թե որ մարզ, որ գյուղ է պատրաստվում գնալ Կարապետյանը, եւ տեղի ՔՊ-ականներին ուղարկում են տնետուն: Նրանք բնակիչներին հատ-հատ զգուշացնում են` եթե դուրս գաք, մասնակցեք Նարեկի հետ հանդիպմանը, լուրջ խնդիրներ կունենաք: Նպաստը կկտրենք, աշխատանքից կհանենք, երբեմն էլ անորոշ են ասում` «կփոշմանեք»: Դատելով «Մեր ձեւով» շարժման հրապարակած տեսանյութերից, մարդիկ սկսել են ավելի քիչ վախենալ այս սպառնալիքներից:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից