Ներքին 8 ամիս առաջ - 21:32 09-10-2025

Ինքնասպանության փորձ կատարած ՔՊ-ականի զարմիկը հոգեկան առողջության կենտրոնում է գրանցված

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է, որ երեկ Գյումրիում ՔՊ-ականի զարմիկն ինքնասպանության փորձ է արել։

Կարապետ Պողոսյանի հայտարարության վերաբերյալ Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գյումրիի ոստիականության Մուշի բաժնի պետ Ալեքսան Նորսոյանից. «Ճշտելու բաները լրատվականից ճշտեք, ես ձեր հարցերին չեմ կարող պատասխանել»։

ՆԳՆ-ի մամուլի բաժնից էլ հորդորեցին դիմել Քննչական կոմիտե։ «Մեզ մոտ ստացվել են նյութեր, նախաձեռնվել է քրեական վարույթ, այլ մանրամասնություն չկա։ Անձը հոգեկան առողջության կենտրոնում է գրանցված»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։

Oragir.News-ի տեղեկություններով` ինքնասպանության փորձ կատարած 14-ամյա տղան ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զարմիկն է (քրոջ որդին)։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանից։ Պատգամավորը նշեց, որ այսօր հարցազրույց չի տալիս։

«Զանգեք, կպայմանավորվենք...ես Գյումրիում եմ, միայն ԱԺ նիստի օրերին եմ Երևանում լինում»,- հայտարարեց Սարուխանյանը։

Նշենք, որ ամիսներ առաջ ՔՊ-ական պատգամավորը սկանդալային պատմությունների մեջ էր հայտնվել։ Փրայմերիզին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար։

ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի թեստի արդյունքը եղել է դրական, հետո Սարուխանյանը մի կերպ դուրս եկավ իրավիճակից։

Նշենք նաև, որ այդ ժամանակահատվածում ձերբակալվել էին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը։

Նշենք նաև, որ Կարեն Սարուխանյանի քեռին Մանվել Խոջումյանն էլ, ով զբաղեցրել է Բյուրակնի միջնակարգ դպրոցի փոխտնօրենի պաշտոնը, նրան մեղադրանք էր առաջադրվել տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափով՝ 6,64 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործողություններին միջամտելու համար:

Բյուրակնի դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին տնօրեն Լուսինե Մելիքյանն աշխատանքից ազատել էր 2018 թ. մարտի 20-ին՝ մեղադրելով թմրամոլության մեջ:

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է

Ձեզ գուցե հետաքրքրի