Ներքին 9 ամիս առաջ - 20:10 09-10-2025

Հոգեբանների ատեստավորման հակառակ կողմը․ ԿԳՄՍՆ-ն պարտադրում է թանկ ու անորակ գրքեր գնել

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին։

Կառավարությունն ընդունել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը։

Առաջին հայացքից դրական թվացող այս որոշումն, ըստ մասնագետների, ունի ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր, այլ նաև առաջացնում է ֆինանսական լուրջ դժվարություններ այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են մասնակցել ատեստավորմանը։

Խնդրին անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ մանրամասնելով, թե ինչ գնացուցակի և ինչ պայմանների մասին է խոսքը։ Նրա խոսքով՝ ոչ միայն ներկայացված է չափազանց մեծ գրականության ցանկ, այլև այդ գրականության զգալի մասը «անորակ ու անբովանդակ» է՝ կազմված տարբեր աղբյուրներից վերցված հատվածներից։ Բացի այդ, տպագրության որակն էլ, ըստ Հովսեփյանի, միջինից ցածր է։

«Այն գրքերը, որոնք ժամանակին կարելի էր գնել 2000–4000 դրամով, այժմ արժեն նվազագույնը 6000–9000 դրամ։ Այս ամենը լուրջ ֆինանսական բեռ է դառնում մասնագետների համար»,- նշում է նախկին պատգամավորը։

Նրա գնահատմամբ՝ շատ մասնագետներ ստիպված են լինելու գնել այդ գրքերը՝ անկախ դրանց արժեքից, քանի որ առանց դրանց չեն կարող մասնակցել ատեստավորման գործընթացին։

Արդյունքում, պարզ է դառնում, որ առավել շահում են հենց այդ գրքերը տպագրող ընկերությունները, որոնք կարողանում են ապահովել երկակի ու եռակի եկամուտ այս գործընթացի միջոցով։

Կից հրապարակում ենք ատեստավորման համար պահանջվող գրականության ցանկը՝

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ