Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:30 09-10-2025

Որ բյուջեն չուտեն, աղքատությունը կնվազի․ մարդիկ տուգանքի մատերիալ են․ հարցում

Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մամուլի ասուլիսում կոչ արեց համեմատել այսօրվա իշխանությունների նախընտրական խոստումները և կատարած աշխատանքը. «Խայտառակ պատկեր է ։ Դու մի բան ասել ես, լրիվ ուրիշ բան արել ես, միայն պատուհաս ես բերել այս ժողովրդի գլխին։ Հիմա հարցնում եք՝ ի՞նչ օրակարգով ես գալու ընտրության։ Հենց այս օրակարգով, որ այս կարգի թվերի մեջ աղքատությունը 24 տոկոս չպետք է լիներ, պետք է լիներ առավելագույնը 10-12 տոկոս։ Արտաքին պարտքը 8 մլրդ դոլար է, նասոսի պես դնես, փչես տնտեսության մեջ և աղքատությունը նույնը մնա՞։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աղքատությունը ձեր գլխում է։ 700 հազար մարդ Հայաստանում աղքատ է, ինքն ասում է, որ 700 հազար մարդ ունի գլխի հարց։ Դուք OK ե՞ք սրա հետ։ Իմ համոզմամբ, եթե երկրի տնտեսությունն աճում է և աղքատությունը շեշտակի չի նվազում, ուրեմն գլխի պրոբլեմ ունի այդ երկրի առաջնորդը։ Ուրիշ բացատրություն դժվար է հորինել։ Հիմա մեր ծրագիրը սա է լինելու, արել ենք մեկ անգամ, կանենք երկրորդ անգամ», -ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով` ինչո՞ւ է բյուջեն գնալով մեծանում, իսկ աղքատությունը չի նվազում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ պատճառը գնաճն ու արտաքին պարտքն է, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Որ չուտեն բյուջեն, կնվազի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ արտաքին պարտքը մեծ է։ «Մի քիչ դժվար հարց ա, որովհետև պիտի բյուջեն իմանաս, բայց ինչքան գիտեմ բյուջեից գնում ա պարտք։ Բյուջեն մեծանում ա, վերցնում են, որ պարտքը տան, դա բյուջե չի, որ առաջ գնաս։ Դա բյուջե ա, որ իրանք իրանց հարցերը լուծեն, պետությունը դրանից ոչ մի օգուտ չի ստանա։Մնացել ենք նույն 18 թիվ, ոչ մի բան չի ավելացել»,- նշեց նա։

«Որովհետև գնաճը շատ բարձր ա, չի էլ բավարարելու։ Հավասարակշռությունը խախտված ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»