Ներքին 1 տարի առաջ - 15:29 08-10-2025

«Դրսից մարդ բերելու» Վարդան Ղուկասյանի իմացած ձևերը վաղուց տեղ չունեն մեր երկրում․ ՔՊ խմբակցություն

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել այն անհերքելի պարզ ճշմարտության հետ, որ Հայաստանի Հանրապետությունը օրենքի երկիր է, ինքնիշխան և, որ «դրսից մեր երկրի վրա մարդ բերելու» իր իմացած ձևերը վաղուց տեղ չունեն մեր երկրում: Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը։

Մյուս կողմից, Փարաքարի համայնքապետի սպանությունը շահարկելը, երկու ընտանիքների դժբախտությունը քաղաքական նպատակներով օգտագործելն ու սպանությունը գործող իշխանության հետ կապելն առնվազն անբարոյականություն է։

Որպես քաղհալածյալ ներկայացող Վարդան Ղուկասյանը ինքն իր, առավել եւս գյումրեցիների հետ պետք է ազնիվ լինի և հիշի, որ այն քրեական գործերը, որոնցով ինքն անցնում է, նախաձեռնվել է դեռ 2019 թվականին: Նույնը կարելի է ասել որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին վերաբերող վարույթների մասին: Վարդան Ղուկասյանը վստահաբար գիտի, որ որդու նկատմամբ վերջին վարույթը հարուցվել է շատ ավելի վաղ:

Ռուբեն Մխիթարյանին էլ թերևս տեղին է հիշեցնել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը երբեք, որևէ ընտրություններում քաղաքացու ձայն չի գողացել, որ «Իմ հզոր համայնք»-ի նման նվիրի ուրիշներին:

«Մայր Հայաստան»- խմբակցությունը ևս սթափվելու կարիք ունի: Վարդան Ղուկասյանն ընտրված համայնքապետ չէ, այլ ձեր ու այլոց ավագանիների ընտրության հետևանքով է զբաղեցնում պաշտոնը: Սա Գյումրու և գյումրեցու նկատմամբ ունեցած ձեր արհամարհական ուղիղ վերաբերմունքն է: Գյումրու ավագանու այս խմբակցությունը ճիշտ կանի հանգիստ սպասի իրենց համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու գործի քննության ավարտին:

Կաշառքով, վախեցնելով ձայներ գողանալը, պետականության հիմքերը սասանելը, Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը սակարկելը, քաղաքացիներին հայհոյելը, սպառնալն ու ահաբեկելը մեր ձեռագիրը չէ:

Ի դեպ, Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջը Վարդան Ղուկասյանի անձնական կամ Հայաստանի կոմունիստական կուսակցության սեփական ֆեյսբուքյան էջը չէ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին