Ավելին 1 տարի առաջ - 23:25 07-10-2025

Իմ կյանքը միշտ կենտրոնում․ Մխիթարյանի ինքնակենսագրականն արդեն հասանելի է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է ինքնակենսագրական գիրք, որն արդեն հասանելի է միջազգային գրախանութներում և առցանց հարթակներում։

«Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ կիսվելով տեսանյութով, որում ամփոփված են նրա կյանքի ամենակարևոր դրվագները։

«Հենրիխ Մխիթարյանը պատմում է իր կյանքի ճանապարհի մասին՝ հայկական արմատներից մինչև Եվրոպայի մեծագույն բեմեր: Սա պատմություն է հոր երազանքից մինչև սեփական ժառանգության կերտումը, որը հիմնված է տաղանդի, կարգապահության և հավատքի վրա:

Այս գիրքը խոսում է ոչ միայն ֆուտբոլի, այլև կյանքի մասին՝ ընդգծելով այն արժեքները, որոնք երբեք չպետք է կորցնել: Քանի որ, ի վերջո, ամենակարևորը լավ մարդ մնալն է:

Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը միշտ կենտրոնում» («La mia vita sempre al centro») գիրքը հասանելի է գրախանութներում և առցանց հարթակներում»,- գրված է հրապարակման մեջ։
Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով