Ներքին 1 տարի առաջ - 17:35 07-10-2025

Համբարձում Մաթևոսյանը Աբու Դաբիում կմասնակցի Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 9-15-ը Աբու Դաբիում կմասնակցի Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին:

Կոնգրեսը, որը կրում է «Փոխակերպվող պահպանության հզորացում» խորագիրը, համարվում է բնապահպանության և կայուն զարգացման ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր հավաքը։ Այն նպատակ ունի խթանել միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը, ուսումնասիրել բնապահպանական մարտահրավերների նորարարական լուծումները և ամրապնդել կայուն զարգացման նախաձեռնությունները։

Միջոցառումը կծառայի որպես եզակի հարթակ՝ փորձի փոխանակման, լավագույն փորձերի ներկայացման և բնության պահպանության ապագա ռազմավարությունների ձևավորման համար։

Աշխարհի ավելի քան 1400 պետական, քաղաքացիական, հասարակական կազմակերպություններ կքննարկեն ու կքվեարկեն շրջակա միջավայրի հիմնահարցերի շուրջ՝ նպաստելով այն գաղափարին, որ մարդկությունը և մոլորակը պետք է ապրեն ներդաշնակ համակեցության մեջ։

Այս գլոբալ համաժողովը վճռորոշ պահ է՝ արագացնելու համաշխարհային պարտավորությունները դեպի կայուն և կանաչ ապագա։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել