Ներքին 3 տարի առաջ - 22:35 08-05-2023

Քերոբյանն Աբու Դաբիում մասնակցել է «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 8-ին Աբու Դաբիում մասնակցել է «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին: Այս մասին հայտնել է նախարարությունը։

«AIM-ը առաջատար ներդրումային համաժողով է, որը միավորում է ներդրողներին, ձեռներեցներին և պետական կառույցների ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից: Այն տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման հարթակ է, որի նպատակն է խթանել նորարարությունն ու տնտեսական աճն ամբողջ աշխարհում, փոխանակել գաղափարներ և հաստատել նոր գործընկերություն:

Համաժողովի ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ, որոնք հնարավորություն են ստեղծել մասնակից պետությունների ներկայացուցիչների համար ներկայացրել իրենց երկրների ներդրումային հնարավորություններն ու տնտեսական միջավայրը և ունենալ փակ քննարկումներ նպատակային ներդրողների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից