Ավելին 1 տարի առաջ - 22:47 07-10-2025

Ֆրանսիացի բլոգերը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման՝ ասեղով հարձակումները կեղծելու համար

Ֆրանսիացի հայտնի բլոգեր Իլան Մ.-ն, հայտնի որպես Amin Mojito, դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման՝ անտեղյակ անցորդների վրա ներարկիչներով հարձակումներ կեղծելու և դա տեսանկարելու համար։

Տեսանյութը, որը տարածվել էր հունիսին՝ Fête de la Musique-ից առաջ, մակագրված էր «Խելագար խայթող» անվամբ և ցույց էր տալիս, թե ինչպես է 27-ամյա բլոգերը ձևացնում, թե մարդկանց ներարկում է դատարկ ներարկիչով՝ արձագանքները նկարահանելով TikTok-ի համար։

Տեսանյութը մեծ վրդովմունք էր առաջացրել Ֆրանսիայում, քանի որ այդ շրջանում ակտիվորեն հաղորդվում էր ասեղներով իրական հարձակումների մասին՝ ուսանողական երեկույթների և փառատոնների ընթացքում։

Դատախազի խոսքով՝ բլոգերը իր գործողություններով, գիտակցաբար թե ոչ, «խրախուսել է այդ վտանգավոր երևույթը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով