16-ամյա տղայի առողջական վիճակը ծանր է. նրա մոտ ախտորոշվել է ուղեղի այտուց, սինուս թրոմբոզ, սուբարախնոիդալ արյունազեղում
ՀՎԿԱԿ-ն արձագանքել է 16-ամյա տղայի ծանր առողջական վիճակի մասին լուրերին:
«Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի այտուց, սինուս թրոմբոզ, սուբարախնոիդալ արյունազեղում:
Բուժառուի վիճակը ծանր է, գիտակցությունը՝ պահպանված, ստանում է համապատասխան բուժօգնություն, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ:
Տեղեկացնում ենք, որ որևէ բժշկական կազմակերպությունից բուժառուի մոտ հետպատվաստումային անբարեհաջող երևույթների վերաբերյալ հաղորդում չի ստացվել»։