Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 14:42 05-10-2025

Վրաստանում կատարվողը գրեթե նույն տրամաբանությունն ունի, ինչ 2018-ին՝ Հայաստանում կատարվածը. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վրաստանում կատարվող անխոս ունի նույն կամ գրեթե նույն տրամաբանությունը, ինչ 2018 թվականին Հայաստանում կատարվածը։

Եթե Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցածի նպատակը Հարավային Կովկասի նոր վերաձևման մեկնարկն էր, ապա Վրաստանում տեղի ունենալիքը Հարավային Կովկասի վերաձևման ավարտական փուլի մեկնարկն է լինելու։

Վրաստանի դերը հակառուսական ճամբարում շատ հստակ նախանշված էր` Ուկրաինայի հետ դառնալ հակառուսական օպերացիայի երկրորդ հենակետը։ Սակայն Իվանիշվիլին և վրացական իշխող էլիտաները կարողացան հստակորեն տարանջատել ազգային հիմնարար շահը գլոբալ օտարների շահերից և կառչել ազգային շահերի սպասարկմանը։

Վրաստանի խաղաղությունը և բազմակողմ քաղաքականությունը ո'չ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար են չափազանց կարևոր։ Եվ այս իրավիճակում Բիձինա Իվանիշվիլին և իր կուսակցության ձևավորած մեծամասնությունը իսկապես ձևավորել է վրացական դիմադրության կարևոր հանգույց, թույլ չտալու կրկնել 2018 թվականի «հայկական աղետը» Վրաստանում։

Քաղաքական համակարգի էվոլյուցիոն փոփոխություններն են երաշխիքը, որ երկիրը քիչ թե շատ կմնա կանխատեսելի և ցնցումներից հեռու։ Իսկ որ ամենակարևորն է, ռեվոլյուցիոն ճանապարհով փոխված իշխանությունները որպես կանոն քաղաքական պարտք են կուտակում արտաքին դերակատարների մոտ, ինչը արտահայտվում է նրանց ապագա իշխանավարման մեջ։
Խաղաղություն և կայունություն մեր բարեկամ Վրաստանին։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը