Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը անդրադարձել է Հայաստանում իրավական համակարգի վիճակին և Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակին՝ համեմատելով այն 1937 թվականի իրադարձությունների հետ։ Նա հիշեցրել է, որ նախկինում Կովկասում բոլշևիկներն ու չեկիստները փորձել են պառակտել եկեղեցին՝ ստեղծելով աղանդավորական շարժումներ, սակայն անհաջող են մնացել։
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, կրկնում է անցյալի որոշակի փորձերը։ Սամվել Կարապետյանի դատաքննությունը ցույց է տալիս, որ Հայաստանում իրավական համակարգը ճնշման տակ է և որոշ անձինք, օգտագործելով պաշտոնը, փորձում են վերահսկել գործընթացները»,- նշել է Մանուկյանը։
Նա ընդգծել է, որ իրավապահների որոշ գործողություններ՝ կանչեր, ձերբակալություններ, խուզարկություններ, որոշ չափով հանգեցնում են պետական ինստիտուտների հեղինակազրկման։ Մանուկյանը շեշտել է, որ սա քաղաքական մասշտաբով իրականացվող գործընթաց է և անհրաժեշտ է, որ ընդդիմությունը ավելի ակտիվ մասնակցի եկեղեցու պաշտպանության հարցերին։
«Մենք պետք է հիշենք Միքայել սրբազանի փորձերը, երբ փորձում էին Մայր Աթոռից դուրս բերել եկեղեցու գույքը, և գնահատենք, թե ինչպես պետք է պաշտպանել ազգային արժեքները այսօր»,— հավելել է նա։
Մանրամասները` տեսանյութում: