Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:03 03-10-2025

Միքայել Սրբազանը Հայաստանում հասարակական-քաղաքական ամլության զոհն է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Միքայել Սրբազանի նկատմամբ դատավճիռը միայն արդարադատության ամոթը կամ անարդարադատության անամոթությունը չէ:

Հիմա կասեմ ոչ պոպուլյար մի բան՝ Սրբազանը Հայաստանում քաղաքական, կամ հասարակական-քաղաքական ամլության զոհն է: Ինչ խոսք, նրա դատավճռի կապակցությամբ հնչող գնահատականները միանգամայն արդարացի են բոլոր տեսանկյունից: Միքայել Սրբազանը հետապնդման զոհ է, այստեղ կոնկրետ ինձ համար չկա քննարկելու հարց:

Բայց ինձ համար քննարկելու հարց է այն, թե ինչպես է իրավիճակը հասել այն կետին, որ առաջացել է Սրբազանի այս «զոհաբերությունը»: Ինչպե՞ս է Սրբազանը հասել «համակարգի երախին»: Ըստ իս, մինչ համմակարգի զոհ դառնալը, նա դարձել է հասարակական-քաղաքական ամլության զոհ: Նրան մոտեցրել են «զոհասեղանին»՝ մոտեցրել են այն շուքով, որ ստեղծել են նրա շուրջ, փնտրելով հասարակական-քաղաքական դատարկության կամ անարդյունավետության «փոխհատուցում»:

Անկեղծ լինեմ՝ ինձ չի հետաքրքրում, թե այս գնահատականը կարող է լինել ոչ պոպուլյար: Ես քաղաքական գործիչ կամ սոցցանցային էջերս մոնետիզացրած սուբյեկտ չեմ, որ ընկնեմ դիտում ու ծափ հավաքելու հետեւից:

Միքայել Սրբազանը հասարակական-քաղաքական շուքով հետեւողականորեն մատուցվել է այդ «զոհասեղանին»:

Իսկ ներկայումս կառավարող ուժը բարոյալքման այնպիսի մակարդակում է, որ կասկած չկա՝ զոհելու է ամեն ինչ, զոհելու է ցանկացածին՝ որ կհասնի այդ շեմին, որովհետեւ վայրկյան իսկ չզոհելու դեպքում ունի հենց ինքը զոհաբերվելու անխուսափելիության զգացումը:

Նպատակաս Սրբազանի դատավճռի համար կառավարող ուժի վրայից պատասխանատվությունը նաեւ մնացյալ հասարակական-քաղաքական դաշտի վրա տարածելը չէ: Բայց, երբ համարձակվում ենք շատ հստակ ու իհարկե արդարացի գնահատել անամոթ դատավճռի իշխող պատասխանատուներին, ապա նույն համարձակությամբ քննարկենք նաեւ հասարակական-քաղաքական լայն համակարգի պատասխանատվության հարցը:

Պատասխանատվություն այն «զոհաբերության» համար, որին տարվել է Սրբազանը:

Ընդ որում, սա էլ բացարձակապես չի նշանակում, թե նա էլ առանց գիտակցման «բարձրացել» է զոհասեղան:

Ոչ, ըստ իս բարձրացել է մեծագույն եւ բարձրագույն գիտակցումով, նաեւ հենց դատարկության ու հասարակական-քաղաքական ամլության գիտակցումով, բարձրացել է այն մտայնությամբ, որ դրանից գոնե պետք է ծնվի նորը:

Ահա հենց այդ նորի ծննդի պատասխանատվության հարցն է, որ պետք է դրվի Միքայել Սրբազանի նկատմամբ դատավճռի մյուս նժարին: Թեմոսի մի նժարին Սրբազանի հանդեպ անբարո անարդարությունն է, որովհետեւ մյուս նժարն է դատարկ: Եվ այդ նժարը համացանցը Սրբազանի մասին ձոներով ու նրա հանդեպ անարդարությունը դատապարտելող պերճախոսությամբ ցնցելով չէ, որ լցվելու է:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը