Արտաքին 1 տարի առաջ - 19:58 03-10-2025

Ամառային հարձակումը տապալվել է․ ՌԴ-ում 135 հազար մարդ կզորակոչվի բանակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 29-ին ստորագրել է երկրի աշնանային զորակոչը մեկնարկելու մասին հրամանագիրը, որի շրջանակում կզորակոչվեն 18-30 տարեկան 135 հազար տղամարդիկ։

Ռուսաստանում զորակոչ իրականացվում է տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։ Այս տարվա աշնանային զորակոչը կտևի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Համեմատության համար՝ նախորդ տարվա աշնանային զորակոչի ընթացքում զորակոչվել էր 133 հազար զինծառայող, իսկ այս տարվա գարնանը, ըստ հաղորդումների, Ռուսաստանը զորակոչել է շուրջ 160 հազար զինծառայող։

Ռուսաստանի Գլխավոր շտաբի մոբիլիզացիայի վարչության ղեկավար Վլադիմիր Ցիմլյանսկին սեպտեմբերի 22-ին հայտարարել է, որ զորակոչիկները կծառայեն միայն Ռուսաստանի տարածքում և չեն ուղարկվի Ուկրաինա՝ պատերազմին մասնակցելու։

Այս մասին Oragir.news-ը զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ, ով նշեց, որ ինքը ռուս-ուկրաինական ճակատում էական փոփոխություններ չի ակնկալում․

«Լայնածավալ հարձակումների կամ լայնածավալ փոփոխությունների մասին չի կարելի խոսել։ Դա տեղի չի ունենալու։ Հիմա շատ դժվար է ֆրոնտը տեղից շարժել․ երկու կողմն էլ շատ քիչ հնարավորություն ունեն լայնածավալ մեծ ռազմական ստորաբաժանումները առաջ տալ, ուղղակի անհնար է այսօր։ Դրա համար լայնածավալ ճեղքումները հաստատ բան չեն փոխելու, բայց երկու կողմն էլ օգտագործում են ռազմական գործողությունների ուրիշ մեթոդներ։
Ու հիմա, ասենք, Ուկրաինան տեղի տնտեսական պատերազմը օգտագործում է նավթագազային համակարգին խփելու համար։ Հիմա կարելի է կոնստատացնել, որ Ռուսաստանի ամառային հարձակումը տապալվել է, չեն հասել հիմնականում իրենց նպատակներին։ Շարունակում են շատ դանդաղ առաջ գնալով՝ ահռելի մեծ կորուստներով, բայց իրենք դա են ընտրել, հասկանալու՝ ինչ են անում։ Դա է իրենց ռազմավարությունը․ իրենք հույս ունեն, որ մարդաքանակով ունեն առավելություն և կարող են տապալել ուկրաինական ֆրոնտը և Ուկրաինան՝ որպես պետություն։
Արդյոք դա կստացվի, թե ոչ, կախված է նաև Եվրոպայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումներից։ Միացյալ Նահանգները՝ ուղղակի, Թրամփի օրոք շատ դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, իսկ Եվրոպան չի կարողանում հավաքել այնքան կոորդինացիայի աջակցությունը, որ քաղաքական փոփոխություն տեղի ունենա։
Դրա համար մոտիկ ամիսներին չեմ կարծում, թե ինչ-որ փոփոխություններ կլինեն, եթե, իհարկե, տեղի չունենան ինչ-որ քաղաքական կամ ուրիշ անսպասելի բաներ․ ասենք՝ Ռուսաստանում Պուտինի հետ ինչ-որ բան պատահի, կամ Ուկրաինայում քաղաքական դաշտում ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան։ Այդ ժամանակ կարող է պատերազմի ձևը, տեմպը և արդյունքները փոխվեն։ Բայց եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես այսօր կա, մենք կտեսնենք այն պատերազմը, որ այսօր շարունակվում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին