Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:10 03-10-2025

ՀՀ քաղաքացին վճարելու է չստացած առողջապահության համար

«Երբ ֆինանսավորումը, լիցենզավորումը, վերահսկողությունն ու ապագայում նաև ապահովագրական հիմնադրամի ղեկավարման իրավասությունը կենտրոնանում են մի նախարարության մեջ, մենք ստանում ենք կասկածելիորեն կենտրոնացված համակարգ։ Իսկ կենտրոնացումը առողջապահության ոլորտում՝ առանց հանրային վերահսկողության մեխանիզմների, նշանակում է բարձր կոռուպցիոն ռիսկեր ու ցածր արդյունավետություն»։ Պնդում է «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության տնօրեն Անուշ Պողոսյանը` անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսում արված հայտարարությանը, որ մարզային բոլոր բժշկական կենտրոնները անցել են Առողջապահության նախարարության ենթակայության տակ։

Անահիտ Ավանեսյանի ասուլիսի առանցքային մյուս թեման առողջապահական ապահովագրությունն էր, որը սկսելու է գործել 2026 թվականից, և ներդրվելու է երեք փուլով՝ մինչև 2028 թվականը:

Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը կարծում է, որ իրականում պարզապես փոխվում է «պետպատվեր» անվանումը՝ դառնալով «պետական ապահովագրություն»։ Բայց տրամաբանությունը նույնն է մնում՝ սահմանափակ բյուջե, հետևաբար՝ սահմանափակ ծառայություն։ Եվ այս ամենը տեղի է ունենում ընտրություններից առաջ։

Կառավարությունը նախորդ տարի առողջապահությանն ուղղված ծախսերը 3.5 տոկոսով նվազեցրել էր (166.59 մլրդ դրամ), իսկ 2026-ին ավելացրել է 210.9 միլիարդ դրամ: Դրա կեսից ավելին էլ ուղղվելու է առողջապահական ապահովագրությանը: Նախագիծն առայժմ քննարկման է դրված և այն դեռ պետք է քննարկվի ու հաստատվի խորհրդարանում:

Անի Կեսոյան

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը