Ներքին 11 ամիս առաջ - 13:54 03-10-2025

Պոլսո հայոց պատրիարքության միաբաններից մեկը կարգալույծ է արվել

Պոլսո հայոց պատրարքության հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել կարգալույծ անել միաբան Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանին: Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 2-ին, կիրակնօրյա ժողովի ընթացքում, հայտնում է Ermenihaber.am-ը։

Որոշման մասին պատրիարքությունը տարածել է նաև հայտարարություն, որում ասված է. «Պոլսո Հայոց Պատրիարքական Աթոռի միաբաններից Հոգեշնորհ Տ. Զաքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը՝ հոգեկան և ֆիզիկական առողջական լուրջ խնդիրների հետևանքով, թույլ է տվել անցանկալի և անընդունելի քայլեր, որոնք հանգեցրել են գայթակղության։

Կրոնական Ժողովի որոշմամբ տրված ապաշխարության հնարավորությունը նա սահմանված ժամկետում չի օգտագործել։

Այս պատճառով՝ Ամենապատիվ և Սրբազան Պատրիարքի նախագահությամբ 2025 թ. հոկտեմբերի 2-ին գումարված Կրոնական Ժողովի ԾԱ նիստում միաձայն որոշվել է Զաքեոս վարդապետ Օհանյանին կարգալույծ հայտարարել և նրան դասել աշխարհականների շարքը՝ Թորոս անունով»:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի