Արտաքին 1 ժամ առաջ - 08:04 28-09-2026

Լեհաստանը և Լիտվան պատրաստում են տարհանման ծրագիր՝ ռազմական սպառնալիքի դեպքում

Լեհաստանը և Լիտվան մշակում են միջազգային տարհանման ծրագիր խոշոր ճգնաժամի կամ ռազմական սպառնալիքի դեպքում: Այս ծրագիրը, անհրաժեշտության դեպքում, թույլ կտա տարհանել Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի որոշ բնակիչների լեհական սահմանով: Ընթացքի մեջ են համատեղ վարժանքները: Գրում է Euronews-ը։

Վարժանքներն անցկացվում են «Վիտիս Դոմ 2026» զորավարժությունների շրջանակներում, որոնք սկսվել են Լիտվայում սեպտեմբերի 25-ին: Զորավարժությունների նպատակն է ստուգել երկրի պատրաստվածությունը զորահավաքային ռեժիմի անցնելու և ճգնաժամի կամ ռազմական դրության պայմաններում գործելու համար: Վարժանքները կտևեն մինչև հոկտեմբերի 3-ը։ Գործնական տարրերից մեկը տարհանման ընթացակարգերի փորձարկումն է։

Դրանց մասնակցում են մոտավորապես 3000 պաշտոնյաներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ընկերությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մոտ հազար կամավորներ։

Լիտվա է ժամանել նաև լեհական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակություն։

Զորավարժությունների ընթացքում, ի թիվս այլ բաների, կփորձարկվեն հանրային նախազգուշացման համակարգերը, հավաքման և գրանցման կետերի կազմակերպումը, ինչպես նաև տարհանվածների տեղափոխումն ու տեղաշարժը տարբեր տարածաշրջաններում: Լեհաստանը մասնակցում է սահմանային տարհանման նախապատրաստմանն առնչվող միջոցառումներին:

Լիտվայի իշխանությունները շեշտում են, որ խոսքը ճգնաժամային իրավիճակների համար ընթացակարգերի նախապատրաստման մասին է, և վարժանքները չեն նշանակում, որ իշխանությունները սպասում են անմիջական սպառնալիքի։

Սուվալկիի միջանցք Լեհաստանն ու Բալթյան երկրները ՆԱՏՕ-ի և Եվրամիության մնացած անդամների հետ կապող տարածքային հատվածն է և նախագծման մեջ հատուկ տեղ է զբաղեցնում։

Հենց այս տարածաշրջանով են անցնում Լիտվայի և Լեհաստանի միջև ամենակարևոր ցամաքային կապերը։ Լուրջ ճգնաժամի դեպքում տարածաշրջանի ենթակառուցվածքները կարևոր կլինեն ինչպես զորքերի տեղաշարժի, այնպես էլ մատակարարումների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության տարհանման համար։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի