Արտաքին 1 ժամ առաջ - 08:14 28-09-2026

Լատվիան արգելել է զենք կրել այն քաղաքացիներին, ովքեր ունեն նաև ՌԴ քաղաքացիություն

Լատվիան փոփոխություններ է կատարել զենքի շրջանառության մասին օրենքում, որոնք արգելում են զենք ձեռք բերել երկքաղաքացիություն ունեցող անձանց, հաղորդում է Delfi-ն ։

Հրապարակման մեջ բացատրվում է, որ Լատվիայի քաղաքացիները, որոնք նաև ունեն Ռուսաստանի կամ Բելառուսի քաղաքացիություն, չեն կարողանա ձեռք բերել, պահել կամ կրել հրազեն կամ պնևմատիկ զենք։

Նշվում է, որ այս կատեգորիայի քաղաքացիների համար զենքի ունենալը թույլատրվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։

Սեյմը նաև փոփոխություններ է ընդունել 21 տարեկան այն անձանց վերաբերյալ, ովքեր հրաձգության սպորտին առնչվող մարզական կազմակերպությունների անդամներ են: Այդպիսի անձինք, ովքեր ունեն մարզական երկրորդ կարգ, իրավունք ունեն ունենալու ոչ ավելի, քան 15 հրազեն կամ պնևմատիկ հրացան:

Միաժամանակ, օրենքը որպես հրազեն դասակարգում է նաև ազդանշանային և գազային զենքերը, որոնք պոտենցիալ կարող են վերածվել կրակային փամփուշտներով զենքերի։

Ամենից շատ դիտված