Ներքին 1 ժամ առաջ - 08:21 28-09-2026

Պապիկյանը հայտարարել է, որ չհայտարարված այցով մեկնում է հեռավոր զորամասերից մեկը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լուսաբացին կրկին մեկնել է ՀՀ զորամասերից մեկը։ Այս մասին նախարարը հայտնել է սոցցանցի իր էջում՝ գրելով․ «Չհայտարարված այցով մեկնում եմ Երևանից բավականին հեռու տեղակայված զորամասերից մեկը»։

Գրառմանը կից՝ Պապիկյանը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ 3,5 ժամ ճանապարհ ունեն անցնելու և նպատակ ունեն զորամաս հասնել առավոտյան վերկացին և մարմնամարզությանը։

Ամենից շատ դիտված