Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:15 02-10-2025

Ուրդեղ որ մենք կապրինք, դաժը վայրի գազանները չեն ապրի. Աշոցքի բնակիչ

75-ամյա Լյովա Մելիքյանը ապրում է Աշոցքի Կոճոռ թաղամասում, որը կառուցվել է 1988-1991 թվականներին: Փայտե կոնստրուկցիայով երկհարկանի շենքերը որպես ժամանակավոր կացարան էին ծառայելու, բայց արդեն 2 սերունդ է մեծանում այդ բնակարաններում։

Լյովա Մելիքյանն էլ շատերի նման 30 տարուց ի վեր սպասում է բնակարան ստանալու իր հերթին։

Ասում է` մարզպետներ փոխվեցին, նախագահներ, բայց խնդիրը այդպես էլ լուծում չստացավ։

«Ուրդեղ որ մենք կապրինք, դաժը վայրի գազանները չեն ապրի։ Մենք ենք, որ մնացել ենք, կդիմանանք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Աշոցքի բնակիչը։

Հիշեցնենք, որ Աշոցքի Կոճոռ թաղամասի փայտյա երկհարկանի կացարանների բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու հարցը բոլոր իշխանությունների օրակարգում է եղել։ 2023 թ. կառավարության որոշմամբ փայտյա երկհարկանի շենքի տեղում ներ շենքեր էին կակռուցվելու։ Երեք տարբերակ էր քննարկվել` փայտյա կացարանների վերանորոգում, բնակարանի գնման վկայագրերի տրամադրում կամ նոր բնակֆոնդի կառուցում։ Փաստն այն է, որ այս որոշումն էլ մնացել է թղթի վրա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին