Ներքին 1 տարի առաջ - 11:27 02-10-2025

Հոկտեմբերի 6-ից հնարավոր կլինի ներկայացնել ՀՀ քաղաքացիության ստացման/դադարեցման նախնական հայտ

ՆԳՆ-ից հայտնում են, որ թվայնացվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները․ 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։

Հերթագրման համակարգում հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 6-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նախագործարկելու է քաղաքացիության նոր համակարգը՝ https://mcs-citizenship.am։

Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ՝ ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով։

Հոկտեմբերի 6-ից սկսած՝ դիմումատուները հնարավորություն կունենան․

առցանց գրանցվել հարթակում.

ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ.

ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ և mID էլեկտրոնային թվային ստորագրություն։

Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող և քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության՝ խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ՝ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։

Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում՝ ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։

Այցելության օրը դիմումատուները ներկայացնում են հայտում նշված փաստաթղթերի բնօրինակը և, կախված դիմումի տեսակից, անցնում են հայոց լեզվի և ՀՀ Սահմանադրության թեստ։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը