Ուղիղ եթեր
Ներքին 49 րոպե առաջ - 10:04 06-11-2026

Հայաստանը ՄԱԿ-ում բարձրաձայնել է տարածաշրջանի զարգացման հիմնական մարտահրավերները

Արևելյան Եվրոպայի երկրների և ՄԱԿ-ի մշտական համակարգողների միջև կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն անդրադարձել է տարածաշրջանի երկրների առջև ծառացած զարգացման ընդհանուր մարտահրավերներին, այդ թվում՝ տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, կլիմայի փոփոխությանը և թվային վերափոխմանը։

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

«Պատվիրակությունն ընդգծել է խաղաղության, կայունության և տարածաշրջանային փոխկապակցվածության նշանակությունը կայուն զարգացման և համատեղ բարգավաճման համար՝ միաժամանակ կարևորելով կանաչ անցման, նորարարության և կայուն ենթակառուցվածքների ոլորտներում տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է նաև իր աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը և բարձր գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի երկրի թիմի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը»,-ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել